ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Երեւանից:
«Երեւանում: Հոգիս դրախտ է գնում»,- գրել է նա:
Զախարովան լուսանկարներ է հրապարակել բաց երկնքի տակ եւ բնության գրկում գտնվող ռեստորանից:
Մեկնաբանություններում նրան հաճելի ժամանց են մաղթել,բարի նախանձով նախանձել են, մյուսներն էլ հրավիրել նրան այդ դրախտից հետո մեկ այլ դրախտ՝ Տաջիկստան այցելել:
0Comments