Սփոյլեր։ Այս հրապարակումը կարդալուց հետո դուք Քանյե Ուեսթին ավելի շատ կսիրեք։
Ամբողջ աշխարհը նախանձնում է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին. կարծես նրան իդեալական ամուսին է բաժին ընկել։ Քանյե Ուեսթն աշխարհում ամենապահանջված դիզայներներից մեկն է, իսկ այժմ պարզվում է, որ նա նաեւ հրաշալի մարդ է։ Օրերս համացանցում տեղեկատվություն է հայտնվել, որ Ուեսթը հովանավորել է Yeezy-ի նախկին աշխատակցի՝ Մեյսի Սքլոսի ապրանքանիշը, իսկ այժմ Maisie Wilen կրում են Քարդաշյան-Ջեններ քույրերը, գրում է style.news.am:
Քիմին նկատել են այդ ապրանքանիշի զգեստով, իսկ Քենդալ Ջեններին՝ նեոնային կարճ վերնաշապիկ-զգեստով։
Մեյսին շնորհակալություն է հայտնում նրան Instagram-ում։ «Քանյե, ես անսահման շնորհակալ եմ քեզ եւ հպարտանում եմ, որ դու աջակցում ես ինձ։ Դու կանխատեսող ես, ոգեշնչող, եւ դու իրականություն ես դարձրել իմ բոլոր երազանքները»։
Ի դեպ, սա @maisie_wilen-ի Instagram-յան էջն է. պարտադիր բաժանորդագրվեք. շուտով ապրանքանիշը շատ հայտնի կդառնա։
0Comments