Լոլիկը շատ օգտակար բանջարեղեն է, որը հարուստ է բազմաթիվ սննդարար տարրերով, սակայն անգամ այս օգտակար մթերքը հակացուցված է որոշ հիվանդությունների դեպքում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջական այն խնդիրները, որոնց դեպքում հարկավոր է խուսափել լոլիկից:
Ալերգիա լոլիկի նկատմամբ
Լոլիկը պարունակում է տարրեր, որոնք կարող են սննդային ալերգիա առաջացնել: Որոշ դեպքերում ալերգիկ ռեակցիան ի հայտ է գալիս լոլիկն օգտագործելուց ժամեր անց ու դրսևորվում է սրտխառնոցով, ստամոքսի ցավով, հարբուխով, բրոնխների սպազմով ու այտուցներով:
Լեղաքարային հիվանդություն
Լոլիկներն օժտված են վառ արտահայտված լեղամուղ ազդեցությամբ, ինչը կարող է լեղապարկի սպազմներ առաջացնել, նպաստել քարերի շարժին ու լեղածորանների խցանմանը՝ հանգեցնելով բորբոքման: Սա է պատճառը, որ լեղաքարային հիվանդության դեպքում խորհուրդ չի տրվում լոլիկ ուտել:
Երիկամների հիվանդություններ
Լոլիկը պարունակում է թրթնջուկաթթու, որը կարող է բացասաբար անդրադառնալ ջրի ու աղերի փոխանակության գործընթացի վրա, իսկ երիկամների աշխատանքը մեծապես կախված է այս գործընթացից: Բացի այդ, եփած ու պահածոյացված լոլիկի գործածությունը կարող է ակտիվացնել երիկամներում քարերի աճը:
Հոդերի հիվանդություններ
Լոլիկի մեջ պարունակվող թրթնջուկաթթուն կարող է սաստիկ հոդացավեր առաջացնել, ուստի հոդերի հիվանդությունների դեպքում այս մթերքը հարկավոր է բացառել:
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում
Այս հիվանդության դեպքում ենթաստամոքսային գեղձը շատ զգայուն է դառնում ու հաճախ է բորբոքվում, ուստի օրգանի լորձաթաղանթն ավելորդ անգամ չգրգռելու համար խորհուրդ է տրվում խուսափել թթուներով հարուստ մրգերից ու բանջարեղենից:
Զարկերակային բարձր ճնշում
Զարկերակային գերճնշումով կամ ստանոթային համակարգի այլ հիվանդություններով տառապողներին կտրականապես հակացուցված է պահածոյացված լոլիկը, ուստի այս մթերքը հարկավոր է բացառել սննդակարգից:
Ստամոքսի հիվանդություններ
Սուր գաստրիտի, կոլիտի կամ խոցային հիվանդության դեպքում բժիշկները խորհուրդ չեն տալիս լոլիկ օգտագործել: Այս բանջարեղենը պարունակում է օրգանական թթուներ, որոնք կարող են վնասակար լինել անառող կամ թույլ ստամոքս ունեցողների առողջության համար:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru, գրում է tert.am:
0Comments