Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել Վաշինգտոն կատարած այցից

38-ամյա հայուհին, որն այժմ իրավաբանի մասնագիտական կրթություն է ստանում և ապագայում ցանկանում է հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պես պրոֆեսիոնալ փաստաբան դառնալ, լուսանկարներից մեկում նստած է սեղանին

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել վերջերս Վաշինգտոն կատարած այցից, որի շրջանակում նա եղել էր նախագահի նստավայրում՝ Սպիտակ տանը, և քրեական արդարադատության բարեփոխումների հարցի շուրջ ելույթով հանդես եկել:

Քիմ

Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա հայուհին, որն այժմ իրավաբանի մասնագիտական կրթություն է ստանում և ապագայում ցանկանում է հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պես պրոֆեսիոնալ փաստաբան դառնալ, լուսանկարներից մեկում նստած է սեղանին: Նրա կողքին են դասախոսները՝ Էրին Հենին և Ջեսիկա Ջեքսոնը: Լուսանկարն արվել է վաշինգտոնյան Four Seasons հյուրանոցում, որտեղ կանգ էր առել Քարդաշյանը:

Քիմ

Աղբյուրը մանրամասնում է, որ հեռուստաաստղը լրջորեն զբաղվում է քրեական արդարադատության բարեփոխումների առաջխաղացման հարցով և փորձում է օգնել բանտից դուրս եկածներին նոր աշխատանք գտնելու փնտրտուքներում: Նա այս թեմայով հունիսի 13-ին ելույթ էր ունեցել Սպիտակ տանը:

Քիմ

Հայտնի է, որ ելույթի ժամանակ դահլիճում ներկա են եղել նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա ավագ դուստրը՝ նախագահի օգնական Իվանկա Թրամփը: Նշվում է, որ սա Քարդաշյանի արդեն երկրորդ այցն էր Սպիտակ տուն:

Քիմ