Սեուլում արդեն հուլիսից կսկսեն գործել առանց վարորդների միկրոավտոբուսները, հաղորդում է Life-ը՝ հղում անելով CGTN-ին:
Կայացել է անօդաչու ավտոմեքենաների փառատոնը: Դրանք հագեցած են 5-րդ սերնդի (5G) տեխնոլոգիաներով:
Սուելի քաղաքապետ Պակ Վոնսունն անձամբ որպես ուղեւոր շրջել է այդ ավտոմեքենաներից մեկով:
Ներկայացվել է նման 7 ավտոմեքենա՝ 4 քաղաքային ավտոբուս եւ 3 ավտոմեքենա: 5G-ի շնորհիվ՝ դրանք ակնթարթորեն ստանում են ճանապարհի իրավիճակի մասին ողջ ինֆորմացիան, ինքնուրույն վերլուծում են տվյալներն ու կարգավորում պարամետրերը՝ խուսափելով խցանումներից եւ վթարներից:
Նշվում է, որ միկրոավտոբուսները կսկսեն գործել Սանամ շրջանում հուլիսին, իսկ աշխնանը կսկսվի ռեյսային ավտոբուսների թեստային երթեւեկը:
0Comments