Մեր հեղափոխությունն չդիմացավ գայթակղությանն

Դատական ռեֆորմի ոչ պաշտոնական մեկնարկը վերջնականապես թաղեց թավշյա հեղափոխությունը

«Փաստ» թերթը գրում է. «Հեղափոխության հիմնական հատկանիշն այն էր, որ այն հաղթանակ տարավ սահմա­նադրական կարգավորումների միջոցով: Երբ Հանրապետության հրապարակում հա­վաքված էին տասնյակ հազարավոր մարդիկ, Նիկոլ Փաշինյանի մտքով չանցավ ինքնահռչակվել վարչապետ՝ նույնիսկ այն պարագայում, երբ մայիսի 1-ին խորհրդարանը չքվե­արկեց նրա վարչապետության օգտին: Հեղափոխությունը հաղթեց բացահայտ ճնշումների, բայց միանգամայն լեգալ գոր­ծիքների միջոցով, ինչի պատճառով նոր իշխանությունը լեգիտիմացվեց մեր հասարա­կության ու միջազգային հանրության աչքե­րում՝ անգամ մինչև խորհրդարանական ընտրությունները:

Սակայն մեր հեղափոխությունն էլ չդիմա­ցավ գայթակղությանն ու արդեն իշխանության կարգավիճակում տուրք տվեց սովորա­կան զոռբայությանը ու շատերի խոսքում սո­վորական դարձան հակաիրավական, հակաքաղաքական եզրույթները:

Օրինակ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում բաղձալի 80 տոկոսը «նվաճվեց» «ասֆալտին պառկեցնելու» ավտորիտար ու ռեպրեսիվ, հակաիրավական ու հակաքաղաքական կարգախոսների ուղեկցությամբ: Նույն տրամաբանությունը գործեց խորհրդարանական ընտրություննե­րի ժամանակ, երբ պետական մակարդակով «հակահեղափոխական» կամ «սև» հռչակ­վեցին բոլոր այն ուժերը, որոնք նոր ընդդի­մություն ձևավորելու հայտ էին ներկայացրել: Դատական ռեֆորմի ոչ պաշտոնական մեկնարկը վերջնականապես թաղեց թավշյա հեղափոխությունը: Անբացատրելի, անմեկ­նելի է այն փաստը, երբ երկրի ղեկավարը դատական ռեֆորմի դրույթները հրապարա­կում է՝ դատարանների մուտքերի շրջափակ­ման հրահանգ տալով:

Այդ պարագայում՝ ռե­ֆորմի բովանդակությունը, գեղեցիկ ելույթ­ները կորցնում են իրենց նշանակությունը, քաղաքական ու բարոյական էֆեկտը:

Դեռ ամիսներ առաջ հնարավոր չէր պատ­կերացնել, որ ՍԴ որևէ անդամ (ներողություն՝ դատավոր) կարող է ինքնիրավչությամբ իրեն հռչակել բարձր դատարանի նախա­գահ: Սա նույնիսկ աղերս չունի դատական ռեֆորմի հետ, ու ավելի ճիշտ կլինի, որ իշ­խանություններն ընդհանրապես հրաժար­վեն ֆորմալիստական մոտեցումներից ու հայտարարեն, որ ձգտում են տոտալ իշխանության՝ թքած ունենալով բանականության ու օրենսդրության վրա­»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում