«Ինչպես Աբովյանի, այնպես էլ Կապանի ընտրություններում տեսանք, որ նույնիսկ երբ կառավարող ուժն ապահովում է ազատ ընտրական գործընթաց, ոչ բոլոր քաղաքացիներն են անկաշկադ եւ ազատ զգում իրենց կամարտահայտության մեջ։ Եթե նույնիսկ մեկ ցուցակավոր էր առկա ընտրատեղամասում, նշանակում է, որ դեռ կան ուժեր, որոնք նախկինի պես փորձում են ուղղորդել քաղաքացիներին»,- այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
Նազարյանի համոզմամբ՝ պետք է արձագանքել մարդկանց կարիքներին․ «Սեփական խնդիրները միայնակ՝ առանց պետության աջակցության, հոգալու դրության մեջ հայտնված քաղաքացիները երբեմն դիմում են կլանային կապերին կամ հանցավոր կամ արատավոր քայլերի։ Որքան էլ տարօրինակ է, պակասող արդարությունը վերականգնելու համար հաճախ դա միակ ուղին է մնում շատերի համար։ Գուցե առանձին, մեկ հարցով քաղաքացիները հասնում են լուծումների, սակայն դրանով երկրում համընդհանուր, համակարգային անարդարությունը էլ ավելի է խորանում»,-ասել է Նազարյանը:
0Comments