Թրամփի ծննդյան օրը Twitter-ում տեղադրված լուսանկարը ծաղրել են ցանցում

Լուսանկարն արվել է մեկ տարի առաջ և շատ արագ տարածվել է սոցցանցերում

Ցանցի օգտատերերը ծաղրել են ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի ամերիկյան դրոշին փաթաթված լուսանկարը, որը Սպիտակ տունը տեղադրել է Twitter-ում:

նշվում է, այս լուսանկարն արվել է Դրոշի օրվան ընդառաջ, սակայն բաժանորդներին զարմացրել է լուսանկարի ընտրությունը:

Լուսանկարն արվել է մեկ տարի առաջ և շատ արագ տարածվել է սոցցանցերում:

Ճիշտ է, այս անգամ ցանցի օգտատերերը չեն գնահատել պետության ղեկավարի ընտրությունը և արտահայտել են իրենց դժգոհությունը:

«Արդյոք սա այն է, ինչ պետք է անել դրոշի հետ»,- հեգնանքով գրել է օգտատերերից մեկը:

Մյուսները լուսանկարը «զզվելի» են անվանել, իսկ հրապարակումը՝ «երգիծական ակաունտ»:

Հունիսի 14-ին Թրամփը նշել է 73-րդ տարեդարձը: