ԱՄՆ-ի Կարոլինայի նահանգի Մերթլ-Բիչ քաղաքում տղամարդը փողոցում զբոսնել է լիգրի հետ: Այդ տեսագրությամբ հետաքրքրվել է The Sun հրատարակությունը:
Կադրերում, որոնք նկարահանել է «Իսկական Տարզան» մականունով Մայքլ Հոլսթոնը, երևում է, թե ինչպես է նա ու իր ընկերը զբոսնելու դուրս եկել լիգրի (արու առյուծի և էգ վագրի հիբրիդ) հետ, որի քաշը կազմում է 319 կիլոգրամ: Տղամարդու խոսքով՝ դա «ամենամեծ կատուն է աշխարհում»:
Լիգրը կարող է սլանալ ժամում մինչև 60 կիլոմետր արագությամբ: Այս առանձնյակին կոչում են Ապոլոն:
Բլոգերը հոլովակը ներբեռնել է YouTube տեսահոսթինգում, որտեղ նա 102 հազար դիտում է հավաքել:
Հավելենք, որ լիգրը ներկայում գոյություն ունեցող կատվազգիների խոշորագույն ներկայացուցչն է: Լիգրը կարող է հասնել չորս և ավելի մետր երկարության, իսկ նրա քաշը գերազանցում է 300 կիլոգրամը:
0Comments