Ալեքսանդր Լապշինը «նվեր» ունի Ադրբեջանին

Ամերիկյան դատարանը պարտադրեց Հյուսիսային Կորեային սպանված հրեա ուսանողի ընտանիքին փոխհատուցել 501 մլն դոլար

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, թե ինչ «նվեր» են նախապատրաստում Ադրբեջանի համար:

«Ամերիկյան դատարանը պարտադրեց Հյուսիսային Կորեային սպանված հրեա ուսանողի ընտանիքին փոխհատուցել 501 մլն դոլար:

Հրեա ուսանողը մահացել էր հյուսիսկորեական բանտից ազատ արձակվելուց հետո: Հյուսիսային Կորեան պատասխանատվություն է կրել պատանդ վերցնելու, բռնության ենթարկելու, տանջելու և առանց դատավարության Օտտո Ուորմբիրի սպանության համար: 2016թ. Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը Օտտոյին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման նրա համար, որ նա` որպես հուշանվեր, Փհենյանի սահման է անցկացրել քարոզչական պաստառ:

Մեկ տարուց ավելի Օտտոյից տեղեկություն չի եղել: Այս տարվա հունիսին` 15 ամսվա ազատազրկումից հետո, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը կոմայի մեջ գտնվող ուսանողին արտահանձնել է ԱՄՆ-ին: Մեկ շաբաթ անց, գիտակցության չգալով, Ուորմբիրը մահանում է: Հենց այսպիսի «նվեր ենք» մենք պատրաստում Ադրբեջանի կառավարության համար, որի գործակալները փորձում էին ինձ սպանել Բաքվի բանտում: ՄԻԵԴ-ում կլինի նրանց ուղղված առաջին հարվածը, բայց մեծ մասամբ քաղաքական բնույթի կլինի, իսկ Նահանգներում` այլ: Նրանք կարող են չկատարել ամերիկյան դատարանի որոշումը, բայց ԱՄՆ-ի իշխանությունը կարող է ԱՄՆ-ում գտնվող ադրբեջանական բաժնետոմսերը կալանքի տալ վերցնել: Ահա այսպիսի բաներ: Ամենաթողությունը մեր օրերում խիստ պատժվում է»,- գրել է Լապշինը: