Գեներալ Մանվել Գրիգորյանը կոմայից դուրս է եկել: Այս մասին հայտնել է վերջինիս պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Այս պահին նախկին պատգամավորը գտնվում է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
0Comments