Ավանդապաշտ ԲՀԿ-ն առաջարկում է քրեականացնել «ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը»

Խորհրդարանական խմբակցությունը «Քրեական օրենսգրքում» առաջարկում է համապատասխան փոփոխություն կատարել ու պատիժ սահմանել 200 հազար դրամ տուգանք կամ 1 տարի ազատազրկում

«Ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան»» կուսակցության ԱԺ խմբակցությունն առաջարկում է քրեականացնել անչափահասների շրջանում «ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը»:

Խորհրդարանական  խմբակցությունը «Քրեական օրենսգրքում» առաջարկում է համապատասխան փոփոխություն կատարել ու նման քարոզի համար պատիժ սահմանել 200 հազար դրամ տուգանք կամ 1 տարի ազատազրկում:

Միայն թե ով պետք է որոշի՝ որն է քարոզ, որը տեղեկատվության տարածում»: