Արաբ միապետերը մեկնաբանել են ԱՄԷ-ում նավերի վրա հարձակումների մասին լուրերը

Խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է անում պատասխանատվություն ստանձնել որեւէ կողմի

Պարսից ծոցի Արաբական երկրների համագործակցության խորհուրդը, որի մեջ մտնում են 6 արաբական միապետություններ, ԱՄԷ-ում  Ֆուջեյրա նավահանգստի շրջանում նավերի վրա հարձակումից հետո միջազգային հանրությունը կոչ է արել խոչընդոտել ծովային ուղիների անվտանգության համար սպառնալիք ստեղծելու որեւէ կողմի փորձերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ Ֆալիհը հայտարարել էր, որ  ԱՄԷ ջրային տարածությունում սաուդյան երկու նավթային տանկերները կիրակի դիվերսիայի են ենթարկվել:

 ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը կիրակի հայտարարել է, որ Ֆուջեյրա նավահանգստի շրջանում չորս առեւտրական նավերը ենթարկվել են «բարբարոսական գործողությունների», ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ միջադեպերի արդյունքում զոհեր չկան, իսկ նավերից վտանգավոր հեղուկներ կամ վառելիք չի հոսել:

Սաուդյան գործակալության տեղեկություններով՝ նավերից մեկն ուղղվել է Ռաս Տոնուր քաղաքի նավահանգիստ հում նավթի բեռնման համար, որը պետք է մատակարարեր ԱՄՆ-ում Saudi Aramco ընկերության հաճախորդներին, հարձակումը զգալի վնաս է հասցրել նավերի կոնստրուկցիաներին:

«Ծովային ուղիների անվտանգության սպառնալիքը մեծ վտանգ է ներկայացնում, այդ թվում նավերի անձնակազմերի կյանքի համար:

Խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է անում պատասխանատվություն ստանձնել որեւէ կողմի՝ ծովային ուղիների անվտանգության համար սպառնալիք ստեղծելու փորձերը խոչընդոտելու համար», - ասվում է Պարսից ծոցի Արաբական երկրների համագործակցության խորհրդի հայտարարությունում, որը հրապարակվել է ԱԳՆ կայքում:

«Իրադարձությունների այս վտանգավոր զարգացումն արտացոլում է այն կողմերի մտադրությունները, որոնք դա ծրագրել եւ իրականացրել են, նման անպատասխանատու գործողությունները սրում են  տարածաշրջանում լարվածությունը եւ դիմակայությունը», - նշել է տարածաշրջանային կազմակերպությունը:

Այն, որ Օմանի ծոցում առեւտրական նավերի վրա հարձակումը բացասաբար է ազդում միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության վրա, ասել է նաեւ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն: