Աշխարհի լավագույն ցլամարտիկներից մեկը մահացել է հենց ելույթի ժամանակ

25-ամյա ցլամարտիկը վարկանշային աղյուսակում 20-րդն էր

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում ցուլ հեծնելու միջոցառման ժամանակ մահացել է աշխարհի լավագույն ցուլ հեծնողներից մեկը՝ 25-ամյա Մեյսոն Լոուն: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Professional Bull Riders կազմակերպության ղեկավար Շոն Գլիսոնը:
Ականատեսների համաձայն՝ ցուլը վայր է գցել ցլամարտիկին: Երբ Լոուն բարձրացել է գետնից, կենդանին ետևի ոտքերով հարվածել է նրա կրծքավանդակին, որից հետո Լոունին պատգարակով դուրս են բերել ասպարեզից:
Լոուն 7 տարի զբաղվել է ցլամարտով և լավագույն ցուլ հեծնողների վարկանշային աղյուսակում 20-րդն էր: Վերջին մրցաշրջանի ժամանակ նա ելույթների 70%-ում հաղթանակ է տարել: