Մեկ տարվա ընթացքում հասարակության սպասումները չարդարացվեցին: Այդ մասին այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Ըստ Սաղաթելյանի՝ հասարակությունը մեկ տարի առաջ հստակ ձեւակերպել էր իր պահանջը, մինչդեռ համակարգային փոփոխությունները երկրում այդպես էլ տեղի չունեցան:
Դիտարկմանը, որ շատերը զրկվեցին պաշտոններից, մի մասն էլ պատասխանատվության ենթրկվեց, եւ արդյոք դա բավարար փոփոխություն չէ, Սաղաթելյանն ասաց. «Ինչի մեր ժողովրդի պահանջը միայն դա՞ էր: Ժողովրդի պահանջով մեր երկում տեղի է ունեցել իշխանափոխություն, որպեսզի Հայաստանի քաղաքացին ապրի ավելի լավ երկրում, ունենա աշխատանք եւ իր խնդիրները լուծի: Երկրում, որտեղ տնտեսական բարեփոխումներ դեռ չեն իրականացվել»:
Հարցին, թե ինչպես մեկ տարում վերականգնել քսան տարվա ավերածը, Սաղաթելյանն ասաց, որ կարող էին գոնե բարեփոխումների սկիզբը դնել:
«Իշխանությունն ուներ բացառիկ հնարավորություն այս մեկ տարում համախմբել հասարակությանը, եւ երկիրը առաջ տանել: Ցավոք, իշխանությունը սկսեց սեւերի եւ սպիտակների, հեղափոխականների եւ հակահեղափոխականների բաժանել հասարակությանը, ինչը տանում է երկրի պառակտմանը»,-ասաց նա:
Անդրադառնալով վարչապետ Նիիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստին, Սաղաթելյանն ասաց. «Ինձ մետ տպավորություն էր, որ սկզբից որոշել էին թիվը, հետո որոշել էին, թե տակն ինչ փաստեր դնեն»:
0Comments