Շատերը սովորություն ունեն դեղորայք ընդունել ձեռքի տակ եղած ցանկացած հեղուկով՝ առանց պատկերացնելու վտանգավոր հետևանքների մասին:
Ցանկացած հեղուկ, լինի մրգային հյութ, սուրճ կամ թեյ, այս կամ այն չափով կարող է ազդել ընդունվող դեղորայքի էֆեկտիվության վրա և բացասաբար անդրադառնալ առողջության վրա:
Առավել տարածված անցանկալի համադրություններն են՝
Գրեյպֆրուտի հյութ
Գրեյպֆրուտի հյութը համադրելի չէ ավելի քան 50 անուն դեղերի հետ, այդ թվում և ստատինների (որոնք նշանակվում են արյան մեջ խոլեսթերինի բարձր ցուցանիշների դեպքում): Գրեյպֆրուտի հյութ խմելուց հետո նշված էֆեկտը տևում է 24 ժամից ավելի, այդ իսկ պատճառով այն չի կարելի ընդունել դեղորայքը ընդունելուց մեկ օր առաջ:
Նռան հյութ
Նուռը պարունակում է ֆերմենտ, որը քայքայում է արյան զարկերակային բարձր ճնշումը իջեցնող դեղորայքից որոշները: Ձեր բժշկին հարցրեք, արդյոք նշանակված արյան ճնշումը կարգավորող պրեպարատն ընդունելու շրջանում կարել է նռան հյութ խմել:
Կաթ և կաթի հիմքի վրա պատրաստված կոկտեյլներ
Կաթի մեջ պարունակվող կալցիումը կարող է խոչընդոտել վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման դեպքում օգտագործվող դեղորայքի ազդեցությանը: Եթե դուք ընդունում եք նշված շարքի դեղորայք, ապա կալցիում պարունակող սնունդ օգտագործեք դեղորայքը ընդունելուց առնվազն 4 ժամ հետո:
Ընդհանրապես, խորհուրդ է տրվում վահանաձև գեղձի ֆունկցիաների խանգարման ժամանակ նշանակված դեղորայքը խմել առավոտյան վաղը` նախաճաշից 3-4 ժամ առաջ, բացառապես ջրով:
Կոֆեին պարունակող խմիչքներ
Կոֆեին (սուրճ, թեյ, էներգետիկ ըմպելիքներ) պարունակող խմիչքների և տարբեր խթանիչների միաժամանակյա ընդունումը կարող է էական վնաս հասցնել օրգանիզմին: Օրինակ` ասթմայի դեպքում նշանակվող դեղորայքի հետ հակացուցված է սուրճի ընդունումը:
Սպորտային ըմպելիքներ
Սպորտային ըմպելիքներից շատերը պարունակում են կալիում, որոնք վտանգավոր են համակցել սրտային անբավարարության կամ հիպերտոնիկ հիվանդության բուժման համար նաշանակված դեղորայքի հետ:
Գինի
Հակադեպրեսանտների օգտագործման դեպքում հարկավոր է հրաժարվել գինու կիրառումից: Դրանց համակցումը կարող է բերել գլխացավերի, սրտխփոցի առաջացման և զարկերակային ճնշման բարձրացման՝ ընդհուպ մինչև կաթվածի:
Կաղամբ, բրոկոլի
Կաղամբը և բրոկոլին մեծ քանակով պարունակում է վիտամին K, որը նվազեցնում է որոշ հակամակարդիչների էֆեկտիվությունը: Հակամակարդիչներ ընդունելիս հարկավոր է ռացիոնից բացառել կաղմաբն ու բրոկոլին:
Դեղորայքը պետք է ընդունել սենյակային ջերմաստիճան ունեցող ջրով, եթե ընդունման եղանակի վերաբերյալ հատուկ ցուցում չկա:
0Comments