Երգչուհի Քրիստինե Պեպելյանը նախորդ տարվա վերջին մայր է դարձել։ Մինչ որդու ծնունդը նա այնքան էլ ակտիվ չէր միկրոբլոգի իր էջում: Սակայն այժմ ավելի հաճախ ենք տեսնում երգչուհու եւ որդու՝ փոքրիկ Արեգի ջերմ լուսանկարները։
Այս անգամ իր Instagram-ի Stories հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում նա կրկին անգամ ներկայացել է որդու հետ։ Արեգը մայրիկի գրկում է, իսկ նրանք բռնել են դեղին փուչիկներ։ Երգչուհին լուսանկարին կից անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Թույլ տվեք, որպեսզի ձեր երազանքները թռչեն»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ իր միկրլոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Քրիստինեն լուսանկար էր հրապարակել փոքրիկ որդու հետ։ «Աշխարհն իմն է»,- սիրառատ լուսանկարը մեկնաբանել էր ոճային երգչուհին․ նա մոխրագույն տաբատ էր կրում եւ նույն գույնի պիջակ։
0Comments