Ինդիանայում տղամարդն իր բջջային հեռախոսը նետել է ԱՄՆ նախագահի վրա, երբ երկրի ղեկավարը բարձրացել է բեմ՝ Ազգային հրաձգային ասոցիացիայի առաջ ելույթ ունենալու համար, հաղորդում է Fox News-ը:
Իրավապահ մարմինները հաղորդել են, որ նախագահի վրա հեռախոս նետած տղամարդը Ուիլյամ Ռոուզն է: Աղբյուրը հավելել է, որ դեպքի ժամանակ Ռոուզը հարբած է եղել:
Գաղտնի ծառայությունից հեռուստաալիքի ստացած հաղորդագրությունում նշվում է.
«Այսօր մոտավորապես 12:30-ին նախագահ Դոնալդ Թրամփը Ինդիանոպոլիսում միջոցառման էր: Երբ նախագահը բարձրացել է բեմ, մինչեւ ելույթը, մարդականց միջից բեմի հակառակ մասում բջջային հեռախոս է ընկել: Դահլիճից մարդ է հեռացվել եւ հետաքննությունը շարունակվում է»:
Ուիլյամ Ռոզը համապատասխան հասատություն է տեղափոխվել հոգեկան վիճակի ստուգման համար:
0Comments