Ուկրաինայի Ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը նախագահ Զելենսկիին խորհուրդ է տվել զգույշ լինել Խարկովի օկուպացիայի մասին հայտարարություններում։ Լրագիր.am-ի փոխանցմամբ՝ Զելենսկին The Washington Post-ին տված հարցազրույցում ասել էր, որ ՌԴ ներխուժումն Ուկրաինայի խոշոր քաղաքներ կարող է տեղի ունենալ ռուսալեզու բնակչության պաշտպանության պատրվակով, մասնավորապես կարող է օկուպացվել Խարկովը։
«2014-ին պահեցինք, եթե հարկ լինի, կպահենք նաեւ հիմա։ Զգուշորեն ընտրեք բառերը, պարոն նախագահ, սա սերիալ կամ ներկայացում չէ։ Մարդկանց հետ խոսեք ազնվորեն՝ ինչ սպառնալիքներ կան եւ ինչ ենք մենք անում։ Սպառնալիքներն իրական են, ռիսկերը՝ բարձր, բայց եւ մեր զսպման ուժն էլ ներկայում ավելի բարձր է, քան 2014-ին», գրել է Ավակովը Telegram-ում»։
Նշենք, որ 2014-ին Ռուսաստանի ագրեսիայի ժամանակ Ավակովն է կազմակերպել Ուկրաինայի Արեւելքի պաշտպանությունը։ Այն ժամանակ Ուկրաինան փաստացի բանակ չուներ, իսկ քաղաքական համակարգը խոր ճգնաժամի մեջ էր։
0Comments