«Եվրատեսիլի»՝ մայիսի 18-ին Թել-Ավիվում կայանալիք եզրափակիչի նախօրյակին քաղաքի հյուրերը կկարողանան «Շաբաթի ընթրիք» նախագծի շրջանակներում քաղաքացիների տներում ներկա գտնվել ավանդական ընտանեկան ճաշկերույթին, որը համընկնում է երգի մրցույթին: Այդ մասին հայտնել է Թել-Ավիվի քաղաքապետարանը:
«Եվրատեսիլ-2019» երգի մրցույթը, որը Թել-Ավիվում անցկացվելու է մայիսի 14-ից մինչեւ 18-ը, ինչպես սպասվում է, 10 հազարից ավելի զբոսաշրջիկների կներգրավի տարբեր երկրներից, եւ շատերի համար դա առաջին այցը կլինի Իսրայել: Թել-Ավիվի մունիցիպալիտետը մտադիր է առաջարկել քաղաքի հյուրերին, անկախ նրանց սոցիալական կարգավիճակից ու դավանանքից, մասնակցել շաբաթի ավանդական ընտանեկան ընթրիքին՝ քաղաքացիների տներում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Շաբաթի ընթրիքները, որոնք անցկացվում են ուրբաթ օրերին՝ մայրամուտին, բազմադարյան մշակութային ավանդույթ է ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ հրեական ընտանիքների մեծ մասում: Մերձավոր ազգականներն ու ընկերները հավաքվում են՝ տնական համեղ կերակուրներ ըմբոշխնելու եւ ուրախ զրույցներ անցկացնելու համար:
«Շաբաթի ընթրիք» նախագիծը, ինչպես կարծում են Թել-Ավիվի իշխանությունները, հազարավոր զբոսաշրջիկների կօգնի՝ ավելի լավ ճանաչել իսրայելացիների աշխարհը եւ համապատասխանում է վառ տպավորություններ փնտրող ժամանակակից ճանապարհորդների հետաքրքրություններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
0Comments