«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը կամաց-կամաց անցնում է ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերին: Սա նշանակում է, որ երրորդ երկրներից ապրանքների ներկրումը կարող է թանկանալ բարձր մաքսատուրքերի պատճառով: Այդ ապրանքներից մեկն էլ բենզինն է, եւ, առհասարակ, նավթամթերքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարից 2 տոկոսով բարձրացել է բենզինի մաքսատուրքը:
Այսինքն` երրորդ երկրից ներկրվող բենզինը ավելի թանկ է մաքսազերծվում: 2020 թվականին դրա համար սահմանված մաքսատուրքը է՛լ ավելի կբարձրանա` 5 տոկոսով: Սա իր հետեւից կբերի բենզինի գնի աստիճանական բարձրացման: Թե որքան, առայժմ դժվար է ասել:
Թերթին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից փոխանցեցին, որ փոխարենը զրոյական է ՌԴ-ից ներմուծվող մաքսատուրքը: Ըստ նախարարության` ՌԴ-ն այս հարցում Հայաստանի համար համարվում է հիմնական շուկա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
0Comments