Շվեյցարիայում, Ֆրանսիայի, Իտալիայի ալպյան հատվածներում ձյան առատ տեղումներ են գրանցվել, ինչի հետևանքով ամենալուրջ խնդիրներն առաջացել են Շվեյցարիայում, հայտնում է stormnews.ruկայքը՝ նկատելով, որ այստեղ կարծես ձմեռը վերադարձած լինի:
Որոշ լեռնային շրջաններում ձյան շերտի բարձրությունը հասել է մինչև 70 սմ-ի: Առատ տեղումների հետևանքով երկրում խախտվել է երկաթուղային, օդային և ավտոմոբիլային հաղորդակցությունը, որոշ ավտոմայրուղիների վրա խոշոր խցանումներ են առաջացել:
Մինչդեռ լեռներում՝ 2 կմ-ից ավելի բարձրություններում, ձնահյուսի բարձր վտանգ է հայտարարվել:
Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա, ըստ korrespondent.net-ի, որոշ հատվածներում ձյան շերտի բարձրությունը հասել է 80 սմ-ի: Ծառերի՝ էլեկտրաէներգիայի փոխանցման լարերի վրա ընկնելու հետևանքով մոտ 50 000 տուն է հոսանքազրկվել Վերին Սավոյա, Իզեր, Սավոյա վարչական շրջաններում:
Իսկ Իտալիայում ձյան առատ տեղումներ են գրանցվել Պյեմոնտ, Լոմբարդիա մարզերում: Որոշ տեղերում ձյան շերտի հաստությունը հասել է մինչև 1 մ բարձրության:
0Comments