Փարիզի հյուրանոցից մոտ 400 000 եվրո արժողությամբ թանկարժեք իրեր են գողացել

Մանրամասներ

2

Զինված անհայտ անձինք ներխուժել են Փարիզի Peninsula թանկարժեք հյուրանոցն ու գողացել շուրջ 350-400 հազար եվրո արժողությամբ թանկարժեք իրեր և հագուստ: tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է «РИА Новости»-ն:

Նշվում է, որ չարագործներից մեկը հրազենով սպառնացել է հյուրանոցի աշխատակիցներին, սակայն ոչ մի կրակոց այդպես էլ չի արձակել: Կացնի օգնությամբ գողերն անցք են բացել ցուցափեղկերից չորսի վրա և թալանել դրա վրա առկա ապրանքը, այդ թվում՝ «լյուքս» կարգի թանկարժեք իրեր և հագուստ:

3

«Հասցված վնասի չափը նախնական գնահատվում է 350-400 հազար եվրո: Գույքագրումը դեռ շարունակվում է»,- հայտնում է աղբյուրը:

Հանցանքի վայրից չարագործները կարողացել են փախչել իրենց հանցակցի օգնությամբ, որն սպասել է ավտոմեքենայի մեջ: Հետագայում մեքենան այրված են գտել: Գողերին գտնել դեռ չի հաջողվել:

Փարիզի ոստիկանությունն այդ ուղղությամբ շարունակում է աշխատանքներ իրականացնել: