Հասկանալ սպառողական վարքագծի առանձնահատկությունները

Մասնագիտացված դասընթաց Skill.am-ում

Մարքեթինգային հետազոտությունների եւ Բրենդինգի ոլորտում  առաջատար մասնագետ Լիլիթ Շաքարյանը շարունակում է անցկացնել մասնագիտացված դասընթացներ։

Քաղաքակիրթ աշխարհում մերչընդայզնինգը բիզնեսի հաջողության կարեւորագույն գրավականներից է, քանի որ հնարավորություն է տալիս ապրանքի կամ ծառայության մարքեթինգային «պլանավորում ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, ճիշտ քանակությամբ եւ ճիշտ գնով»:

Skill.am-ը որպես վարպետության դասեր, թրեյնինգներ եւ այլ ուսուցողական դասընթացներ կազմակերպող եւ իրականացող մասնագիտացված կազմակերպություն հրավիրել է ոլորտի առաջատար եւ հայտնի մասնագետ Լիլիթ Շաքարյանին ներկայացնելու եւ կիսելու իր փորձագիտական գիտելիքներն ու հմտությունները Հայաստանյան առեւտրային շուկայի (բրենդային բուտիկների ներկայացուցիչներ, Երեւանի խոշոր սուպերմարկետների ներկայացուցիչներ) ներկայացուցիչների հետ:

Մարտի 28-ին տեղի ունեցավ՝ Սոցիոլոգ, ԵՊՀ դասախոս, PR-ի, Բրենդինգի, Մերչընդայզինգի ավելի քան 10 տարվա մասնագիտական եւ միջազգային փորձով մասնագետ Լիլիթ Շաքարյանի «Սպառողական Վարք եւ Մերչընդայզինգ» թեմայով սեմինար քննարկումը  «Skill.am» գրասենյակում:

 Սեմինարին կհաջորդեն արդեն Թրեյնինգները, որին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել «Skill.am» կայքում։

Մասնագիտացված դասընթացները հնարավորություններ կընձեռեն մասնակիցներին հասկանալ սպառողական վարքագծի առանձնահատկությունները, վերլուծել մերչընդայզինգային քաղաքականության կիրառման առավելություններն ու կազմակերպման կանոնները, քննարկել տեղական շուկայում մերչընդայզինգի իրականացման հետ կապված բացթողումներն ու թերությունները՝ դրանով իսկ նպաստելով մասնակիցների համար սեփական բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ հմտությունների ձեռք բերմանը:

Լիլիթ Շաքարյանը թրեյնինգները կվարի ինտեռակտիվ մեթոդներով PPT պրեզենտացիա, համապատասխան վիդեոհոլովակների դիտում, պրակտիկ խաղի կազմակերպում: