Վենեսուելայի տարածքի շուրջ 90 տոկոսը կրկին մնացել է առանց էլեկտրականության

Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են դիտվում երկրի 20 նահանգում

Վերջին ժամանակներս էլեկտրականության երկրորդ համատարած անջատումը լույս մարտի 26-ի գիշերն առանց լույսի է թողել Վենեսուելայի տարածքի 88 տոկոսը: Այդ մասին հայտնել է NTN24 տեղական հեռուստաալիքը:

Տեղական ժամանակով ժամը 22:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 06:00-ին) Էլեկտրամատակարարումից, մասնավորապես, զրկվել են Կարակասը, Մարակայբոն, Բարինասը, Վալենսիան, ինչպես նաեւ Լարա, Արագուա, Ֆալկոն, Մերիդա եւ մասնակիորեն՝ Նուեւա Էսպարտա նահանգները:

Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են դիտվում երկրի 20 նահանգում: Մարտին ավելի վաղ Վենեսուելայում արդեն տեղի էր ունեցել էլեկտրականության համատարած անջատում, որի հետեւանքով առանց լույսէր մնացել երկրի գրեթե ամբողջ տարածքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: