Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող «Իմ քայլն» այսօր՝ ժամը 17։30-ին, խմբակցության փակ նիստ կանցկացնի։
Ըստ պատգամավորների՝ քննարկվելու է ԱԺ օրակարգի հետ կապված հարցեր, հանձնաժողովների աշխատանքների հետ կապած խնդիրներ և այլն։
Հիշեցնենք, որ վաղը մեկնարկում է ԱԺ քառօրյան, որի ավարտից անմիջապես հետո ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի, որը նախաձեռնել է Կառավարությունը։
0Comments