Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Հռիփսիմե Գրիգորյանն ընտրվել է պատգամավոր «Իմ քայլը» խմբակցությունից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Սուսաննա Սաֆարյանին նշանակել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,-ասված է որոշման տեքստում:

Նշենք, որ Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Հռիփսիմե Գրիգորյանն ընտրվել է պատգամավոր «Իմ քայլը» խմբակցությունից: