Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` մարտի 22-ին ժամը 11.00-ին Երևանի քաղաքապետարանում կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ:
Նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց: Առաջինը վերաբերում է Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելուն, երկրորդ հարցով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կկատարվեն:
Երևանի ավագանու հերթական նիստը կկայանա մարտի 19-ին: Նիստի օրակարգում 12 հարց է ընդգրկված:
0Comments