ԵՊՀ պրոռեկտորն ազատվել է աշխատանքից՝ իր հանդեպ անվստահություն հայտնելու հիմքով

Արամ Սիմոնյանի հրամանի համաձայն

Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով ազատվել է աշխատանքից։

«Գեղամ Գեւորգյանը ազատվել է իր հանդեպ անվստահություն հայտնելու հիմքով»,-նշել է ԵՊՀ խոսնակ  Գեւորգ Էմին- Տերյանը:

Նա այլ մանրամասներ չի հայտնել: