Նախարարությունում չեն ենթարկվում նախարար Բաթոյանին.

Կադրային ջարդ է սպասվում

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատակազմը նոր ռեժիմով է փորձում աշխատել: Նախարար Զարուհի Բաթոյանը նոր կարգուկանոն է սահմանել՝ հրահանգել է՝ «այսուհետ ամեն աշխատանքային օրվա ավարտին վարչության պետերն իրենց օրվա կատարողականը մանրամասննկարագրված հանձնեն իրեն»:

Կատարողականիիմաստն այն է, որ ներքին կառավարման հնարավորությունից զատ՝ նաևաշխատակազմում մարդկային ռեսուրսն իր ժամանակնարդյունավետ օգտագործի, աշխատանքի և ժամանակի պլանավորումով՝ գործում առաջնահերթություններ սահմանվեն, հաշվետվողականության սկզբունք ձևավորվի: Բայց նախարարի հրահանգի դիմակայությունը մեծ է աշխատակազմի ներսում, ծաղրում են, թե իրենք իրենց ձեռքով քանդած համակարգը մի տեղեկանքով ուզում են նորից կարգի բերել (Զ. Բաթոյանը մինչ այդ՝ հեղափոխությունից անմիջապես հետո, հունիսի 12-ից փոխնախարար էր նշանակված):

Սակայն քննարկման նյութ դարձած Բաթոյանի հրահանգն իրականումայլ մոտիվացիա ունի:

168.am-ի տեղեկություններով՝ աշխատակազմում թիրախավորվածները, մասնավորապես, վարչության պետերն են համարվում: Նախարարը դժգոհ է նրանց աշխատանքի որակից։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիր է դրել հնարավորինս շուտ և, ինչպես ասում են՝ «պագալովնի» ազատվել բոլոր պետերից: Եվ որպեսզի նախարարը մաքուր ձեռքերովազատվի ոլորտը պահող հին ոսկորներից, հաջողվի խուսափել հնարավոր բունտից՝ տեղեկանքով կատարողականի այս գործիքն է կիրառվել:

Ասում են՝ այս ծանր ոլորտում կին ղեկավարին չհանդուրժելը սկզբունքային դիրքորոշում է նախարարության հնաբնակների համար:Իրավիճակն անկառավարելի է դարձել հատկապես նախկին նախարար Մանե Թանդիլյանի պաշտոնավարման շրջանում: Ավելին, նա իր պաշտոնավարման վերջին շրջանում ստիպված փորձել էներքին կառավարման հայտնի պորտալը ներդնել նախարարության համակարգիչներում, ու փնտրվել է ֆինանսավորող:

Ասում են՝ նախարարության աշխատակազմն այն աստիճան չէր ենթարկվում Թանդիլյանին, որփոխնախարար Արսեն Մկրտչյանի հետ ինքն անձամբ ջանասիրաբար լծվել է գործընկեր միջազգային կազմակերպություններից մեկին՝ որպեսֆինանսավորող համոզելուգործին:

Սակայն Թանդիլյանի այդ «պրոյեկտը» տապալվել է Արսեն Մկրտչյանի ազատումից հետո. Փոխարենը՝ Բաթոյանն ավելի պարզ լուծում է գտել՝ տեղեկանքի միջոցով հաշվետվողականության ապահովում:

Նախարարության ներսում կարծիքները տարբեր են, ոմանք միանգամայն կիսում են նախարարի մոտեցումը ևերկու ձեռքով պաշտպանում են հաշվետվողականության մեխանիզմ ներդնելու գաղափարը:

«Նախարարությունում ամեն մեկն իր տեղումվերջապես պիտի հավաքվի ու սկսի աշխատել, թե չէ՝ ողջ օրը միջանցքներում ու սենյակներում քաղաքական իրադարձություները քննարկելով՝ օր են մաշում»,- նախարարի հրահանգըմեզ հետ զրույցում այսպես է պատճառաբանում աշխատակիցներից մեկը: Նրա խոսքով՝ նախարարությունը, քանի ամիս է՝ վերածվել է «գործադուլ հայտարարածկարի ֆաբրիկայի,ով երբ ուզում՝ գործի է գալիս»:

«Նախարարի մոտ դիսպետչերականը ժամը 10-ին է նշանակված, մարդիկ քմահաճույքովուշացած ներս են մտնում: Ո՞վ էր տեսել էսքան անհարգալից վերաբերմունք ղեկավարինկատմամբ, մենք էս ազատությունը վերջին հինգ տարում չէինք ունեցել, որ փոխնախարարը միջանցքում արևածաղիկ չրթի, երկար խոսի հեռախոսով»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը:

Մյուս կողմն էլ հակված է այլաբանորեն մեկնաբանել նախարարի «դիսցիպլինան»:

Նրանց հիմնավորմամբ՝ «սա սպորտի նախարարություն չէ, որ ամեն մեկն իր հանդիպած մարզիկի համար մրցույթի մասնակցության հայտ լրացնի, թղթերձևակերպի ու մարզաշապիկ դուրս գրի, հետո էլ նստի, թղթի վրա պատմի ու տակը ստորագրի, տա նախարարին՝ որպես բարձր կատարողական»:

Իր անունը հրապարակելչցանկացող վարչության պետերից մեկը նախարար Բաթոյանինհուշում է հաշվետվողականությունը ստուգելու հին ու ավանդական բանաձևերից մեկի մասին:

«Այս ոլորտում աշխատանքները բարդ ու ֆունկցիոնալ առումով միմյանց փոխկապակցված գործառույթներ են՝ մեր պարտականությունների մեջ մտնում են քաղաքացու դիմած խնդիրը լուծելուց՝ մինչև օրենսդրության մշակում,այլնախարարությունների ումեր ենթակակառույցների հետ համակցված աշխատանք, և այս ամբողջ աշխատանքի կատարողականն արդեն իսկ արտացոլված է պետական համակարգերում ներդրված Mulberry ծրագրում, նոր հեծանիվ հորինել պետք չէ:

Թող մտնեն Mulberry, կարդան ու վերլուծություն անեն, թե որ վարչության պետն է ակտիվ աշխատում, ով՝ ոչ: Ի՞նչ է, ուզում են մեր աշխատանքային բանավոր քննարկումնե՞րն էլ արձանագրենք-տանք, մի լրացուցիչաշխատանք էլ նույն ժամանակի ու վարձատրության հաշվին պարտադրում են, որ տեղեկանքներո՞վ անենք, մեր լվացվելու ժամե՞րը գրենք ու պատմենք, թե միջանցքում էլ ում տեսանք, խոսեցինք, այո՞… սա ի՞նչ է տալու նախարարին, ենթարկվողաշխատակա՞զմ, թե՞ մանիպուլյացիայով իրար փուռը տվող ենթականեր»,- նախարարին հեռակա հարցադրում է անում վարչության պետը:

Սյուզի Բադոյան