Աղազարյանին առնչվող հրապարակումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Մանրամասներ
հովիկ աղազարյան

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ ՔՊ-ն Հովիկ Ազարյանին հեռացրել էր կուսակցությունից: Հեռացման պատճառն այն էր, որ  պատգամավորը պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքեր է կատարել։