Բաշար Ասադն ընտանիքի հետ Մոսկվայում է

Մանրամասներ
Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնությունում է։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Կրեմլի անանուն աղբյուրը։

«Ասադն ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանը, ելնելով հումանիտար նկատառումներից, նրանց ապաստան է տրամադրել»,- հայտնել է գործակալության աղբյուրը։ 

Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, թե մի քանի երկիր հրաժարվել է Ասադին ապաստան տրամադրել։ 

Սիրիայի զինված ընդդիմադիրները դեկտեմբերի 8-ին գրավել էին մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մայրաքաղաքի անկումից ժամեր առաջ լքել էր այն։ 

Երկրի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ: