«Հեզբոլլահ»-ն ուժերի ներածին չափով կլինի Սիրիայի կողքին. գլխավոր քարտուղար

Մանրամասներ
Հեզբոլլահ Հըզբոլլահ

Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումն ուժերի ներածին չափով կլինի Սիրիայի կողքին, որպեսզի խափանի ահաբեկիչների նպատակները. այս մասին, Al Jazeera-ի փոխանցմամբ, հայտնել է շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Ղասեմը:

«Նրանք (ահաբեկիչները-Խմբ.) չեն կարողանա հասնել իրենց նպատակներին, չնայած այն ամենին, ինչ արել են անցյալ օրերին, և մենք՝ որպես «Հեզբոլլահ», ուժերի ներածին չափով կլինենք Սիրիայի կողքին այս ագրեսիայի նպատակները խափանելու համար», - հինգշաբթի ասել է Ղասեմը՝ հավելելով, որ ագրեսիան հովանավորվում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։

«Այս ագրեսիայի հովանավորներն ԱՄՆ-ն և Իսրայելն են: Իմացեք՝ Իսրայելի համար ցանկացած շահ ձեր կորուստն է, և այդ կորուստը կազդի ոչ միայն Պաղեստինի, Սիրիայի և Լիբանանի, այլ նաև ձեր երկրների վրա», - ասել է նա:

Ղասեմը մանրամասներ չի հայտնել, թե ինչպես է «Հեզբոլլահ»-ն աջակցելու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, սակայն ասել է, որ կանի այն, ինչ կարող է: