Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել երկրի հյուսիսում գտնվող Իդլիբ և Աթ-Դանա քաղաքներում ահաբեկչական խմբավորումների շտաբների ուղղությամբ: Այս մասին հայտնում է սիրիական «Ալ Վաթան» թերթը։
Մինչ այդ սիրիական մարտական ավիացիան հարվածներ էր հասցրել Հալեպի նահանգի Մարի բնակավայրում ահաբեկիչների հրամանատարական շտաբին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքամետ արմատական խմբավորումները հարձակում են իրականացրել և Հալեպի նահանգում գրավել ավելի քան 20 բնակավայր: Ի պատասխան՝ սիրիական զորքերը հակահարձակում են սկսել։ Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող:
0Comments