Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» որոշումը։ Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող շահառուները մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու նպատակով մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն դիմում (համաձայն սույն որոշման հավելվածով նշված N 1 ձևի)՝ կցելով սույն որոշման հավելվածի 3-րդ կետով նշված անհրաժեշտ փաստաթղթերը։
Դիմումը և դրան կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ secretariat@mineconomy.am), փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
Ավելի մանրամասն՝ ստորև կցված 2024 թվականի նոյեմբերի 28-ի ՀՀ կառավարության №1876-Ն որոշմամբ՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/43762/
0Comments