Կալանավորվել է Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը

Մանրամասներ
քպ

Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հայտնեցին դատախազությունից:

«Հակակոռուպցիոն դատարանի բավարարել է դատախազի միջնորդությունը և որպես խափանման միջոց կալանք է կիրառվել Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ»,- հայտնեցին դատախազությունից։