Ակնկալվում է, որ հաջորդ ամիս կսկսվի Մետրոյի «Սուրմալու» նոր կայարանի կառուցման մրցութային փուլը

Մանրամասներ
1

Մետրոյի «Սուրմալու» նոր կայարանի կառուցման նախագծային աշխատանքների ձեռքբերման մշակված տեխնիկական առաջադրանքի նախագիծը հոմտեմբերի 17-ին մասնագիտական խմբի նիստում քննարկվել է. որոշում է կայացվել, որ նախագիծը վերանայվի, վերամշակվի՝ այնտեղ ներառելով նաեւ որոշակի տեխնիկատնտեսական  ուսումնասիրություն անելու բաղադրիչը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, զեկուցվեց Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Այս փուլում նախագիծը ներկայացվել է արտաքին փորձագիտական համայնքին եւ  միջազգային կառույցներին՝ ուսումնասիրության ու կարծիքների համար: Ակնկալվում է, որ հաջորդ ամսին արդեն կանցնեն մրցութային փուլին:

Բացի այդ, նշվեց, որ այս պահին բանակցություններ են տարվում նախագծի միջազգային հնարավոր ֆինանսավորման նպատակով: