Հայաստանի ԱԺ հանձնաժողովներում այսօր՝ հոկտեմբերի 30-ին, շարունակվում են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները:
Այսօրվա քննարկումների առաջին նիստի օրակարգում են իշխանության պետական եւ դատական մարմինների, պետական վերահսկողության եւ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված եկամուտներն ու ծախսերը:
Հիմնական զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ նխագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը, ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
0Comments