Վրաստանի «խամաճիկ նախագահին» կձերբակալեն․ Դմիտրի Մեդվեդև

Մանրամասներ
մեդվեդև

Վրաստանի «խամաճիկ նախագահը» հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները և դեմ է գնացել սահմանադրությանը. Դրան սովորաբար հաջորդում են պաշտոնանկությունը և ձերբակալությունը։

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ 

Հիշեցնենք՝ մինչ այդ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ Վրաստանի ժողովուրդն իրավունք ունի իմանալ, թե ինչ է տեղի ունեցել խորհրդարանական ընտրությունների քվեարկության ժամանակ: 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ իր հերթին հայտարարել էր խորհրդարանական ընտրություններում «տոտալ կեղծիքի» և «ձայների գողության» մասին: