Անցած չորս տարին հատկապես դժվար էր, մենք ստիպված ենք եղել դիմանալ բազմաթիվ դժվարությունների, մենք չէինք կարողանա որևէ հաջողության հասնել, եթե չլիներ վրաց ժողովրդի աջակցությունը՝ իրենց ընտրած կառավարության հետ միասին, Վրաստանի Առաջին ալիքի փոխանցմամբ՝ ասել է «Վրացական երազանք» նախընտրական շտաբի ղեկավար Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին ակտիվության համար։
«Շնորհակալություն վրաց ժողովրդին՝ փորձառու և իմաստուն ժողովրդին։ Շնորհակալություն միասին կանգնելու համար։ Այս հաղթանակի գլխավոր հեղինակը վրաց ժողովուրդն է։ Մեր ավելի քան մեկ միլիոն համաքաղաքացիներ եկել են ընտրատեղամասեր և պաշտպանել խաղաղությունը՝ մեր երկրի իսկապես պայծառ ու եվրոպական ապագան»,- ասել է Կոբախիձեն։
0Comments