Ոչ հերթական, ոչ արտահերթ ընտրություններին մենք չենք մասնակցելու. Չենք էլ հասնելու այդտեղ. Բագրատ Սրբազան

Մանրամասներ
բագրատ

Մենք ոչ հերթական, ոչ արտահերթ ընտրությունների խնդիր չենք դրել մեր առջեւ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ նախագահական նստավայրի առաջ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե պայքարը երկարի, կարո՞ղ է մասնակցեն հերթական ընտրություններին:

Հարցին՝ չե՞ք մասնակցլու հերթական ընտրություններին, նա պատասխանեց. «Ոչ, բնականաբար: Չենք էլ հասնելու այնտեղ: Օրը կգա բարին էլ հետը»:

Հիշեցնենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:

Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևն այսօր ևս հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը: