Վաղը հեռակա ուսուցման ընդունելության քննությունների վերջին օրն է

Մանրամասներ
դպրոց

Վաղը՝ հոկտեմբերի 26-ը բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների վերջին օրն է:

ԳԹԿ-ից հայտնում են, որ հանրապետության 10 քննական կենտրոնում/ 6-ը՝ մարզերում և 4-ը մայրաքաղաքում/ կենսաբանություն և հայոց պատմություն է հանձնելու համապատասխանաբար 228 /151-ը՝ Երևանում/ և 414 /251-ը՝ Երևանում/ դիմորդ:

Գնահատականները հայտնի են դառնալու հոկտեմբերի 27-ին՝ կիրակի:

Այդ մասին հաղորդագրություն կուղարկվի դիմորդի անձնական էլեկտրոնային փոստին, իսկ գնահատականներով ցուցակները կկախվեն նույն քննական կենտրոնում, որտեղ տեղի է ունեցել քննությունը: Բողոքարկման դիմում կարելի է գրել կրկին  քննական կենտրոնում կամ  էլ առցանց՝ գնահատականն իմանալու հաջորդ օրը:

Ընդունվածների ցուցակների հրապարակման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ն է: