ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խուսափեց մեկնաբանել Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասի օկուպացման հարցում։
«Ես որոշ չափով կաշկանդված եմ պատասխանի հարցում, քանի որ որոշակի կանոն դեռ պահպանվում է։ Այնպես որ, հանձնաժողովներում պայմանավորվածություն ունենք այս կամ այն հարցի վերաբերյալ մեկնաբանություն չտալու։ Հատկապես, եթե մենք համատեղ չենք քննարկել և չենք հրապարակել կողմերի դիրքորոշումները»,- պարզաբանեց Գրիգորյանը՝ ելույթ ունենալով հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում՝ սահմանային անվտանգության հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցի քննարկման ժամանակ։
Փոխվարչապետը, մասնավորապես, ասաց, որ հրապարակային ելույթների ժամանակ պայմանավորվել են սահմանափակվել միայն սահմանազատման գործընթացի մանրամասներով։
«Այս գործընթացը զգայուն է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի համար»,- վստահեցրեց կառավարության ներկայացուցիչը։
0Comments