3-րդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել առաջիկա 3-4 ամիսներին՝ ԱՄՆ կառավարության մեղքով. Թրամփ

Մանրամասներ
ամն

ՄՆ նախագահի թեկնածու և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել առաջիկա 3-4 ամիսներին՝ ԱՄՆ կառավարության մեղքով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Իմ մտավախությունն այն է, որ առաջիկա երեք-չորս ամիսներին մենք Երրորդ համաշխարհային պատերազմի կգանք այն մարդկանց պատճառով, որոնք կառավարությունում են (ԱՄՆ – խմբ.)», – հայտարարել Է Թրամփը՝ ելույթ ունենալով Կալիֆոռնիա նահանգում անցկացված նախընտրական հանրահավաքում:

Նա նաև խոստացել է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում լուծել հակամարտությունն Ուկրաինայում և վերացնել քաոսը Մերձավոր Արևելքում:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Նախագահի թեկնածուներ են առաջադրել Դեմոկրատական կուսակցությունը՝ ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսին և Հանրապետական կուսակցությունը՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին։ա։