Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա. կքննարկվեն տարածաշրջանային զարգացումները

Մանրամասներ
Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Դամասկոս (Սիրիա)՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ նոր պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայը։

«Արտաքին գործերի նախարար պարոն Արաղչիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս։

Նախարարը կհանդիպի սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի երկկողմ հարաբերություններն ու զարգացումները տարածաշրջանում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ մինչ այս Արաղչին այցով գտնվում էր Լիբանանում։