Դանիայի մայրաքաղաքում՝ Իսրայելի դեսպանատնից ոչ հեռու, երկու պայթյուն է որոտացել. ոչ ոք չի տուժել: Այս մասին հայտնել է Կոպենհագենի ոստիկանությունը։
«Մենք գտնվում ենք այն վայրում, որտեղ տեղի են ունեցել երկու պայթյունները: Տուժածներ չկան։ Դեպքի վայրում նախաքննություն ենք սկսել։ Մենք պարզում ենք, թե արդյոք միջադեպը կապված է այս շրջանում տեղակայված Իսրայելի դեսպանատան հետ», – գրել է Կոպենհագենի ոստիկանությունը X սոցիալական հարթակում։
Տարածքը շղթայվել է, առկա է ոստիկանության մեծ ներկայություն։ Դեսպանատունը չի պատասխանել թեմայի շուրջ Reuters-ի հարցումներին։ Իսրայելի արտգործնախարարությունը ևս առայժմ մեկնաբանություն չի տվել։
0Comments