Իսրայելն արդեն գործողություններ է սկսել Լիբանանում, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Տեղական լրատվամիջոցները՝ տեղի ունեցողն անվանել են «Երրորդ լիբանանյան պատերազմ»։
Նշվում է, որ Իսրայելի բանակը մոտ 5 բրիգադ է տեղակայել, սակայն ենթադրվում է, որ ոչ բոլորն են անցնելու Լիբանանի հետ սահմանը:
ԶԼՄ-ները հայտնում են, որ իսրայելական ուժերը զանգվածային հրետանային կրակ են վարում Լիբանանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ, իսկ լիբանանյան բանակը հետ է քաշվել երկրի հարավում գտնվող մի քանի դիրքերից:
0Comments