Երեխաներ առևանգելու փորձի համար 57-ամյա տղամարդը կալանավորվել է

Մանրամասներ
մանկապիղծ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեխաների առևանգման փորձի համար ձերբակալված 57-ամյա տղամարդը կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի նկատմամբ առևանգման փորձի համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։