ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի երկրորդ կեսին կայցելի Վրաստան:
«Դա Վրաստանի հետ մեր ամուր գործընկերության և քաղաքական երկխոսության մաս է կազմում: Ես հանդիպելու եմ Վրաստանի քաղաքական ղեկավարությանը, ինչպես նաև ներկա եմ գտնվելու ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությանը», – Բրյուսելում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությունները կանցկացվեն մարտի 18-19-ը. «Այդ զորավարժությունները մենք անցկացնում ենք կանոնավոր, և դա արտահայտում է ՆԱՏՕ-Վրաստանի սերտ գործընկերությունը»:
Նա նաև Վրաստանին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում և այլ երկրներում ՆԱՏՕ-ի առաքելություններին մասնակցելու համար:
0Comments