Իսրայելական հարվածներից զոհերի թիվը Բեյրութում հասել է ութի

Մանրամասներ
Բեյրութ

Բեյրութի ուղղությամբ իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է ութի:

Լիբանանի Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ մինչ այժմ հարավային Բեյրութում հաստատվել է ութ մարդու սպանությունը:

Ներկա պահին հիվանդանոցներ են ընդունվել 59 վիրավոր, որոնցից ութի վիճակը ծանր է, հայտնել է Al Jazeera-ն։